15625 դիտում
09:12 10-02-2018
Նոր մանրամասներ հայերին առաջադրված ԱՄՆ-ի վիզաների խարդախության մեղադրանքի վերաբերյալ. «Ամերիկայի ձայն»
Հայկական արվեստին տարբեր առիթներով հոտնկայս ծափահարել է ԱՄՆ-ի քաղաքական, տնտեսական և դիվանագիտական վերնախավը: Սակայն Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության հայտարարության համաձայն, որոշ անձինք հայկական մշակույթի պատրվակով օգնում են հայաստանցիներին կեղծ ճանապարհով ԱՄՆ-ի վիզաներ ստանալ:
Իրավապահների [url=https://www.justice.gov/opa/press-release/file/1032396/download]հաղորդմամբ[/url], Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դատարանում մեղադրանք է ներկայացվել Հայաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխված, ներկայումս՝ ԱՄՆ-ի քաղաքացի 47-ամյա Ստելա Բոյաջյանին, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիներ 30-ամյա Հրաչյա Աթոյանին ու 41-ամյա Դիանա Գրիգորյանին: Հրաչյա Աթոյանն այժմ խախտելով իր վիզայի ժամկետը բնակվում է Գլենդելում առանց որևէ իրավական կարգավիճակի, մինչդեռ Դիանա Գրիգորյանն, ում դատական թղթերում նաև «Դինա Ակոպովնա» են անվանում, այժմ Հայաստանում է:
Մեղադրանքի համաձայն, 2013-ից 2014 թվականները Ստելա Բոյաջյանն իր ղեկավարած Big Apple Music Awards Foundation ընկերության միջոցով Հայաստանից պարային և երաժշտական կեղծ խմբեր էր հրավիրում Միացյալ Նահանգներ: ԱՄՆ-ի օրենքների համաձայն, արվեստի գործիչների համար Միացյալ Նահանգներ P-3 մուտքի վիզա ստանալն ավելի հեշտ է քան ավանդական զբոսաշրջիկների համար, ովքեր պետք է ապացուցեն, որ Հայաստան են վերադառնալու:
Իրականում, երաժշտական և պարային խմբերի փոխարեն Հայաստանից Միացյալ Նահանգներ էին ժամանում դրանց հետ որևէ կապ չունեցող անձինք՝ ներկայանալով որպես երաժիշտներ և պարողներ: Յուրաքանչյուր անձից իրենց ապօրինի ծառայության համար մեղադրյալները ստանում էին 3,000-15,000 դոլար, հաղորդում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը:
Միացյալ Նահանգների հյուպատոսական ծառայությանը խաբելու նպատակով Հայաստանում կեղծ պարային համույթների անդամներին լուսանկարում էին ավանդական հայկական պարային զգեստներով, իսկ ԱՄՆ-ում կեղծ համերգներ կազմակերպում, պատրաստելով կեղծ ցուցանակներ և կեղծ թռուցիկներ:
Դրանից բացի, արդեն Միացյալ Նահանգներ իրենց օգնությամբ ապօրինի ժամանած քաղաքացիներին հավելյալ գումարով մեղադրյալներն օգնում էին երկարաձգել վիզաները՝ հայկական մշակույթի տարածման պատրվակով: Հատկանշական է, որ իրենց ապօրինի գործունեությունը և յուրաքանչյուր անձից ստացվող գումարի չափը մեղադրյալները քննարկել են նաև Ֆեյսբուք սոցցանցի միջոցով:
Թեև Big Apple Music Awards Foundation ընկերության կայքում նշված հեռախոսահամարն անջատված էր, [url=https://www.amerikayidzayn.com/a/4247473.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին հաջողվել էր հեռախոսով կապվել մեղադրյալներից մեկի՝ Ստելա Բոյաջյանի հետ, ով հայտնեց, որ հերքում է բոլոր մեղադրանքները և խոստացավ իր դիրքորոշումն առավել մանրամասն հաղորդել պաշտպանի միջոցով, ով տեսանյութի եթեր դուրս գալու ժամին մեզ այդպես էլ կապ չէր հաստատել:
Նմանատիպ նյութեր
14034 դիտում
10:55 09-02-2018
Վիզաների հետ կապված խարդախության մեղադրանք է առաջադրվել 3 հայերի. «Ամերիկայի ձայն»
11586 դիտում
12:26 02-08-2018
ՀՔԾ պետն անհասկանալի է համարում Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի շուրջ բարձրացված աղմուկը
2018 դիտում
11:30 02-11-2018
Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքի վաղեմության ժամկետը լրացել է. պաշտպան. News.am
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը