211652_close_icon
views-count3478 դիտում article-date 17:46 10-02-2018

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը հանդիպել է Հայաստանի գործարարների հետ

ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը Հայաստան կատարած այցելության ժամանակ, որը հիմնականում տնտեսական ուղղություն ուներ, հանդիպեց Հայաստանի բիզնես ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրի և ներդրումների ընդլայնման ուղիները: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի էջը: «Բազմաթիվ հնարավորություններ կան հայկական բիզնեսների համար՝ ամերիկյան շուկա մտնելու, իսկ ամերիկյան ընկերությունների համար Հայաստանի տնտեսության առանցքային հատվածներում ներդրումներ անելու համար: Ես հպարտ եմ, որ Պետդեպարտամենտը և Երևանում ԱՄՆ դեսպանատունը կարող են կամուրջ դառնալ մեր տնտեսությունների միջև՝ օգնելով մեր երկրների երկուստեք բարգավաճմանն ու աճին»,– նշել է Բրիջիթ Բրինքը:

Նմանատիպ նյութեր