Թրամփն արգելափակեց դեմոկրատների զեկույցի հրապարակումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելափակել է դեմոկրատ օրենսդիրների պատրաստած զեկույցի հրապարակումը` 2016թ. ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/02/10/usa-russia-blocks-release-democratic-memo]euronews[/url]-ը:
Սպիտակ տունը պարզաբանել է, որ փաստաթուղթը պարունակում է չափից շատ գաղտնի տեղեկություններ և դրա հրապարակումը կարող է խնդիրներ ստեղծել ազգային անվտանգության համար:
ԱՄՆ առաջնորդը հերքել է իր թիմի անդամների ցանկացած շփումը Կրեմլի հետ: