Սաակաշվիլին արտաքսվել է Լեհաստան
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին արտաքսվել է Լեհաստան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրը հայտնում է, որ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը հաստատել է տեղեկությունը:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/02/12/1088992/]Ավելի վաղ [/url]հայտնել էինք, որ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին այսօր՝ փետրվարի 12-ին, ձերբակալել են Կիևի ռեստորաններից մեկում:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր քաղաքական գործչի համախոհ, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Յուրի Դերևյանկոն «Հենց նոր անհայտ անձինք առևանգեցին Կիևի «Սուլուգունի» ռեստորանից»,- ասել էր Դերևյանկոն: