Սաակաշվիլին նոր տեսանյութ է հրապարակել իր ձերբակալությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին նոր տեսագրություն է հրապարակել երեկ Կիևում տեղի ունեցած իր ձերբակալությունից։
Տեսագրությունը նա տեղադրել է Facebook-ի իր էջում։
«Հարվածում էին նրա դեմքին, մինչև օդանավը ողջ ճանապարհին փակ են եղել բերանն ու աչքերը, սպառնացել են գնդակահարել, պառկացրել են միկրոավտոբուսի, հետո ուղղաթիռի հատակին»,-ասված է տեսագրությունում։
Նրանում երևում է, թե ինչպես են10-ից ավելի անձինք բաճկոն-կոմուֆլյաժներով ներխուժում ռեստորան, որտեղ նստած էր Սաակաշվիլին և մազերից բռնած՝ նրան դուրս տանում։