«Չելսիի» պաշտպան Հարի Քեհիլի հետ բախումը ճակատագրական եղավ «Հալ Սիթիի» ֆուտբոլիստի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Հալ Սիթիի» 26-ամյա կիսապաշտպան Ռայան Մենսոնը հայտարարեց կարիերան ավարտելու մասին:
Ֆուտբոլիստը մի շարք հեղինակավոր նյարդաբանների հետ խորհրդակցել է և բժիշկները նրան խորհուրդ են տվել գլխի լուրջ վնասվածքից հետո չխաղալ:
Մեյսոնը վնասվածքը ստացել է 2017թ. հունվարի 22-ին՝ «Չելսիի» հետ խաղում (0:2): Նա և «Չելսիի» պաշտպան Հարի Քեհիլը բախվել են գլուխներով, որից հետո Մեյսոնի մոտ ախտորոշվել էր գանգի կոտրվածք:
Նշենք, որ «Չելսին» Մեյսոնի կարիերայի ավարտի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել. «Բոլորը «Չելսիում» լավագույնն են մաղթում Մեյսոնին՝ ֆուտբոլից հեռանալուց հետո: Հաջողություն ենք մաղթում քեզ, Ռայան, ինչով էլ հետագայում զբաղվես», նշված է հաղորդագրության մեջ: