5900 դիտում
09:30 14-02-2018
Ինչ կատարվեց ավագանու նիստի ժամանակ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու նիստում կատարվածին որակում տալն իսկապես դժվար է: Չնայած հայերենը հարուստ լեզու է, սակայն բառերն ամբողջությամբ չեն արտացոլում իրականությունը:
«Երկիր ծիրանի» խմբակցության անդամները փորձում էին իրենց պատկերացումների շրջանակներում բարձրացնել Նուբարաշեն համայնքի խնդիրը` կոյուղաջրերով տարաները «նվիրելով» քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Քաղաքապետը, տեսնելով նիստի ժամանակ այդ տարաներով իրեն մոտեցող ավագանու անդամներին, սկսեց իրար խառնվել` հրահանգելով. «Դեմներն առե՛ք, դեմներն առե՛ք, շուտ-շուտ»:
Ու ավագանու կին անդամների վրա հարձակվեցին քաղաքապետարանի աշխատակիցները` փորձելով իրենց անձը զոհելով` փրկել շեֆին գարշահոտությունը մի քանի րոպեով շնչելու անախորժությունից:
Չստացվեց. կոյուղաջրերը լցվեցին քաղաքապետի սեղանին, հոտը տարածվեց ողջ դահլիճում, և իշխանավորները մի պահ զգացին այն, ինչ ամեն օր զգում ու շնչում են նուբարաշենցիները:
Հետո ավագանու նիստում սկսվեց ծեծկռտուք. ՀՀԿ-ականները՝ տղամարդիկ, հարձակվեցին, ապտակեցին «Երկիր ծիրանիի» կանանց` քաշքշելով նրանց մազերից, իհարկե, ստանալով մի քանի պատասխան ապտակ:
«Ժողովուրդ»-ին ավելի ուշ հայտնի դարձավ, որ Տարոն Մարգարյանն իր ենթակաների վրա խիստ բարկացել է, որ չեն կարողացել ժամանակին ավագանու անդամների «դեմն առնել» և չեն կարողացել կանխել, որ կոյուղաջրերը չթափեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
24950 դիտում
12:27 13-02-2018
Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ. փոխադարձ հարվածներ են հասցվել. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
76634 դիտում
19:39 18-09-2021
Ահագին ժամանակ պահանջվեց, որպեսզի հասկանամ՝ ինչ կատարվեց. Արթուր Դանիելյան
Այս բաժնից
1042 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1096 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»