211652_close_icon
views-count22144 դիտում article-date 08:41 15-02-2018

ԱԱԾ-ն և ոստիկանությունը հատուկ միջոցառումներ են իրականացնում մարզերում. պատճառը հայտնի է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, խոսակցություններ կան, որ ՀՀ սահմանը ահաբեկիչներ են հատել: Նախ, ֆեյսբուք սոցիալական ցանցում լուրեր տարածվեցին, թե ՀՀ սահմանը հատել է 50-70 քուրդ ահաբեկիչ, նրանք հիմա Գորիսում են և ոստիկանները քաղաքացիներին խնդրել են զգուշանալ: Երեկ էլ Գյումրիից լուրեր ստացվեցին, թե այս օրերին ոստիկանները ուժեղացված հսկողություն են սահմանել Գյումրու սպասարկման օբյեկտներում, հատկապես հյուրանոցներում: Վերջիններս, ըստ «Առավոտ»-ի, օրվա մեջ մի քանի անգամ ստուգում են, թե ովքեր են ելումուտ անում, չկա՞ն արդյոք կասկածելի դեմքեր: Ավելին, «ՀԺ»-ին տեղեկություններ հասան, որ Գյումրիի դպրոցներից մեկում երեխաներին տուն են ուղարկել: Մեզ հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետարանից բոլոր դպրոցներին ու մանկապարտեզներին ոչ պաշտոնապես զգուշացրել են, որ երեխաները հաստատություններ գնան ծնողների ուղեկցությամբ: ՀԺ-ի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ այս օրերին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հատուկ միջոցառումներ է իրականացնում հանրապետության բոլոր մարզերում: Պատճառը, սակայն, հոկտեմբերի 11-12-ին Երևանում սպասվող Ֆրանկոֆոնիայի 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետությունների գագաթաժողովն է, որի շրջանակներում ՀՀ են այցելելու մի շարք երկրների նախագահներ, այդ թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր