2853 դիտում
17:26 15-02-2018
Լրագրողների ահաբեկումը և նրանց նկատմամբ ճնշումներն անընդունելի է. Սվիտալսկի
Այսօր ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպել է MediaLab.am-ի խմբագիր Մարիաննա Գրիգորյանի հետ, որը վերջերս՝ հունվար ամսվա իր հրապարակումներից մեկից հետո լուրջ սպառնալիքներ է ստացել Facebook սոցիալական ցանցում: Տեղեկացնում է ԵՄ հայաստանյան պատվիրակության գրասենյակի ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/eudelegationtoarmenia/photos/pcb.1635261289861127/1635264823194107/?type=3&theater]էջը[/url]:
Դեսպանը մտահոգություն է հայտնել այդ սպառնալիքների կապակցությամբ և ընդգծել մամուլի ազատության ու բազմազանության կարևորությունը: Դեսպանը նշել է, որ նոր ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրում առկա են կոնկրետ հղումներ, որոնք վերաբերում են հիմնարար ազատություններին և ուղղակիորեն լրատվության միջոցների ազատությանը: Նա շեշտել է, որ անընդունելի է համարում լրագրողների ահաբեկումը և նրանց նկատմամբ ճնշումները:
Նմանատիպ նյութեր
1635 դիտում
16:06 29-02-2020
«Բժիշկների վրա ճնշումներն անընդունելի են». «ՁԻԱՀ»-ի կենտրոնի աշխատակիցները հայտարարություն են տարածել
13260 դիտում
13:33 17-07-2020
Ադրբեջանական հեռախոսային ահաբեկումը. ոնց պայքարել. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
754 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2107 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
745 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար