13263 դիտում
13:33 17-07-2020
Ադրբեջանական հեռախոսային ահաբեկումը. ոնց պայքարել. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այ հիմա տեսնում ենք, թե ինչու էին պետք անձնական տվյալների արտահոսքները․ ադրբեջանցիք թիրախավորում են մարդկանց հենց էդ բազաներով հեռախոսների միջոցով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով նաեւ տեսանյութ է տարածել, որտեղ խորհուրդներ է տալիս, թե ինչպես պայքարել ադրբեջանցիների հեռախոսային ահաբեկչության դեմ:
«Ադրբեջանցիներն արդեն երրորդ օրն է, որ սկսել են հեռախոսների վրա աշխատել:
Շատերը գիշերը ստացել են իբր ՊՆ-ի անունից՝ հաղորդագրություններ կորուստների մասին եւ այլն: Սա ընդհանուր մի մեծ գործողության մաս է: Մոտավորապես 2 օր առաջ ես սկսեցի բռնացնել այս տիպի հարձակումներ Մարդկանց սկսում են անհանգստացնել մեսենջերներով: Երբ անհատապես մարդուն գրում են, մարդն սկսում է նեղվել:
Ինչ են անում, նախ գրում են հայհոյանքներ, երկրորդը զանգում են, եւկու դեպքում՝ էլ հեշտությամբ բլոկում եք: Երրորդը, ձեզ մտցնում են խմբերի մեջ եւ այնտեղ են սկսում ճնշել: Վատն այն է, որ գիշերը սկսում են զանգել հեռախոսին: Էստեղ խորհուրդը մեկն է՝ ձայնն անջատեք քնելիս:
Հիմա իրենք ունեն հայաստանցիների մեծ քանակի անձանց անուն, ազգանուն, ծննդյան թիվ եւ հեռախոսի համար»,-նշել է նա:
Առավել մանրամասնր տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2853 դիտում
17:26 15-02-2018
Լրագրողների ահաբեկումը և նրանց նկատմամբ ճնշումներն անընդունելի է. Սվիտալսկի
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը