ՀՀԿ-ն բացասաբար է ընդունել Երևանի ավագանու իրենց կուսակիցների պահվածքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ ներսում խիստ բացասաբար են ընդունել Երևանի ավագանու վերջին նիստում տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրենց կուսակիցների պահվածքը: Ավելին՝ ՀՀԿ-ականներից ոմանք զայրացած են հենց Տարոն Մարգարյանի վրա՝ նշելով, որ «դեմներն առեք, շուտ» հրահանգով նա սադրեց միջադեպը, նպաստեց կրքերի լարմանը: Պատահական չէ, որ երկու օր է՝ ՀՀԿ-ականները չեն փորձում արդարացնել Մարգարյանին, ինչպես նախկինում անում էին: Ավելին՝ ՀՀԿ ԳՄ անդամներից Սամվել Ֆարմանյանն ասել է, թե բռնության փորձերն անընդունելի են, հատկապես քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից:
Երեկ միջադեպը քննարկվել է նաև ՀՀԿ գործադիր մարմնի գիշերային նիստում: Դարձյալ Տարոն Մարգարյանին արդարացնողները քիչ են եղել: Միայն ասվել է, որ անթույլատրելի էր կոյուղաջուրը ավագանիների վրա շաղ տալը:
Բայց մյուս կողմից էլ եթե Արթուր Գևորգյանն ու Սուրեն Ներսիսյանը չթափահարեին Մարինա Խաչատրյանի ձեռքը, դժվար թե իրավիճակն այդ աստիճան լարվեր»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]