3509 դիտում
10:38 16-02-2018
Ռուսաստանի մասնաբաժինը գլոբալ տնտեսությունում նվազում է. «Ամերիկայի ձայն»
«Մեր մասնաբաժինը գլոբալ տնտեսության մեջ նվազում է», - ահազանգում է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար, իրեն նախագահ Պուտինի ընկերն անվանող Ալեքսեյ Կուդրինը:
Իրոք, 2017-ին Ռուսաստանի տնտեսական աճը հենց ռուսական Ռոսստատ գործակալության համաձայն ընդամենը 1.5 տոկոս է կազմել՝ ավելի քիչ, քան ակնկալում էր ՌԴ կառավարությունը: Բացառությամբ տնտեսական ճգնաժամերի տարիները, կարելի է ասել, որ Ռուսաստանը վերջին երկու տասնամյակների ընթացքում գրանցել է նվազագույն տնտեսական աճ, մինչդեռ համաշխարհային տնտեսությունն աճում է ավելի քան երկու անգամ ավելի արագ:
Պատճառը՝ տնտեսական անկումն է, որը պայմանավորված է տնտեսական վատ կառավարմամբ և Արևմուտքի կողմից Ռուսաստանի միջամտության և Ղրիմի բռնակցման հետևանքով ընդունված տնտեսական պատժամիջոցներով: Գլոբալ տնտեսության մեջ Ռուսաստանի բաժնեմասն իրոք նվազում է: Միջազգային Արժութային Հիմնադրամի հաշվարկներով, որի հիմքում երկրի ՀՆԱ-ի դոլարային փոխարժեքն է, Ռուսաստանը չի մտնում նույնիսկ աշխարհի խոշորագույն տնտեսությունների տասնյակի մեջ, զիջելով Հարավային Կորեային, այն առաջ է անցել Ավստրալիայից և Իսպանիայից:
Մոսկվայում սակայն նախընտրում են տնտեսական հաշվարկները ներկայացնել գնողունակության համարժեքության հիման վրա, որը հաշվի է առնում ՀՆԱ-ի չափը ոչ թե դոլարով այլ՝ յուրաքանչյուր երկրի տարադրամի գնողունակության համարժեքությամբ: Այդ հաշվարկով նույնպես ՌԴ-ն դուրս է մնում առավել խոշոր տնտեսությունների հնգյակից:
Այսպիսով, համաշխարհային տնտեսության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 1.8 տոկոս դոլարային հաշվարկով կամ՝ 3.1 տոկոս գնողունակության համարժեքության հաշվարկով: Առաջատարներն են Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ճապոնիան, Գերմանիան ու Հնդկաստանը: Վերլուծաբանների կանխատեսմամբ, 2018-ին, հաշվի առնելով ներկա զարգացումները, Ռուսաստանի մասնաբաժինը համաշխարհային տնտեսության մեջ չի ավելանա:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4256588.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
925 դիտում
14:00 15-10-2014
ՌԴ-ում 20 տոկոսով կսահմանափակվի ԶԼՄ-ների կապիտալում օտար բաժնետերերի մասնաբաժինը
4851 դիտում
15:51 10-08-2016
Իրանի մասնաբաժինը նավթի համաշխարհային շուկայում հասել է մինչպատժամիջոցային ժամանակաշրջանի մակարդակին
Այս բաժնից
1042 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1096 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»