4445 դիտում
08:38 17-02-2018
Արմեն Սարգսյանի ընտրությունների սահմանադրականությունը կասկածի տակ է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանը երեկ իր համաձայնությունն է տվել՝ առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու: Հիշեցնենք` երբ հունվարի 19-ին Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու առաջարկ էր արել, վերջինս ժամանակ էր խնդրել` ասելով, թե դեռ պետք է հանդիպի հասարակական-քաղաքական շրջանակների հետ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Սփյուռքում, որից հետո նոր կայացնի չափազանց պատասխանատու որոշումը:
Հիմա ՀՀ նախագահին ընտրելու է ԱԺ-ն: Ընտրությունները տեղի կունենան մարտի սկզբին: Բայց արդեն իսկ որոշակի կասկածներ կան ՀՀ նոր նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելու օրինականության վերաբերյալ: Բանն այն է, որ ՀՀ նոր Սահմանադրության 125 հոդվածի համաձայն` ՀՀ նախագահն ընտրվում է ԱԺ-ի կողմից:
Սակայն Սահմանադրության այդ հոդվածը դեռևս ուժի մեջ չի մտել: Անցումային դրույթների համաձայն` Սահմանադրության 5-րդ գլուխը, որտեղ նաև 125-րդ հոդվածն է, ուժի մեջ կմտնի ՀՀ նոր նախագահի կողմից պաշտոնը ստանձնելու օրը:
Հիմա, փաստորեն, ստեղծվել է երկփեղկված վիճակ: Մինչ այդ, փաստենք, որ Արմեն Սարգսյանը ևս հերթական նախագահը կլինի, ում լեգիտիմությունը, ընտրությունների սահմանադրականությունը կասկածի տակ կարելի է դնել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8780 դիտում
11:42 10-12-2018
Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»