211652_close_icon
views-count5049 դիտում article-date 11:45 18-02-2018

Վենեսուելայում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. կա զոհ և վիրավոր

Վենեսուելայի Էրես շրջանում Cessna թեթև շարժիչով ինքնաթիռն անհայտ հանգամանքներում ընկել է բնակելի տներից մեկի վրա։ Այդ մասին Twitter-ում հայտնել է Վենեսուելայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։ Օդային աղետը տեղի է ունեցել Սյուդադ-Բոլիվարում։ Անկումից հետո ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է ուղևորը, իսկ օդաչուն բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Աղետի պահին տանը գտնվող մարդիկ մարդիկ չեն տուժել։ [img]http://st0.shamshyan.com/editor/0055983001518934059900107.jpg[/img][img]http://st0.shamshyan.com/editor/0868193001518934059914395.jpg[/img]

Նմանատիպ նյութեր