Իրանում ուղևորատար օդանավ է վթարվել. ուղևորների և անձնակազմի մեջ հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան
Իրանում «Ասեման» ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռ է կործանվել։ Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր, տեղի ժամանակով ժամը 08։55-ի սահմաններում։ Ինքնաթիռը օդ է բարձրացել մայրաքաղաք Թեհրանից և ուղղություն վերցրել դեպի Յասուջ քաղաք, որը գտնվում է երկրի հարավ-արևմտյան Սպահան նահանգում։
Թռիչքից 50 րոպե անց օդանավն անհետացել է ռադարների էկրանից։ Այն ընկլ է Սեմիր բնակավայրում։ Օդանավում եղել է 66 ուղևոր։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, վկայակոչելով Իրանում ՀՀ դեսպանությունը, տեղեկացրել է, որ կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չեն եղել։
«Ցավակցում ենք զոհվածների հարազատներին»,- գրել է նա։