9977 դիտում
11:38 21-02-2018
2017-ին Գյումրու թատրոնը 2016-ի համեմատ 68%-ով գերակատարել է եկամտային ցուցանիշը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ներկայիս և տասնամյակներ առաջ Լոս Անջելես մեկնած մի խումբ արտիստներ առաջիկայում գյումրվա հումորային թեմաներով համատեղ ներկայացում կպատրաստեն, որը կխաղան և′ Գյումրիում, և′ Լոս Անջելեսում։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի և տնօրեն Տիգրան Վիրաբյանի այս գաղափարը երկու ձեռքով ողջունեց նախարար Արմեն Ամիրյանը։
Թատրոնը 2017-ին աշխատել է 98% վաճառված տոմս և 2% հրավիրատոմս սկզբունքով։
«Հրավիրատոմսով հանդիսատեսը մեզ հետաքրքիր չէ»,- ասաց տնօրեն Տիգրան Վիրաբյանը։
«Այո′, դա ամենավատ հանդիսատեսն է»,- ավելացրեց նախարար Արմեն Ամիրյանը։
2017թ. Գյումրու պետական թատրոնին պետբյուջեից հատկացվել է 169 միլիոն դրամի սուբսիդիա, Թատրոնն ունեցել է մոտ 48,5 միլիոն դրամի փաստացի եկամուտ ( 2016թ. մոտ 29 միլիոն դրամի համեմատ)։ Եկամտի մոտ 34 միլիոն դրամն ստացվել է տոմսերի վաճառքից, 11 միլիոնը՝ դահլիճի, մոտ 3 միլիոնը՝ տարածքի վարձակալումից։
2017 թվականին 7 պրեմիերա ունեցած և 142 ներկայացում խաղացած թատրոնը 2018-ին ընդամենը 3 պրեմիերա և 125 ներկայացում էր նախատեսել։ Բացատրությունը, որ նոր ներկայացումներն անելու են հրավիրյալ ռեժիսորները, և որ որակի համար ժամանակ է պետք, չգոհացրեց նախարարին.
« Բոլորս էլ գիտենք որակյալ ներկայացում բեմադրելու օպտիմալ ժամանակը։ Բացի այդ, Խորհրդային տարիներին ամեն մի թատրոն շաբաթական վե՞ց ներկայացում էր խաղում, երբեմն՝ օրական մի քանիսը, ես առաջարկում եմ գոնե երեք ներկայացում խաղալ շաբաթական և ունենալ գոնե 5 նոր ներկայացում տարեկան»։
Պայմանավորվածություն եղավ նաև նախարարության որոշակի աջակցության շուրջ։
Ապրիլի վերջին Թատրոնը հանդիսատեսի դատին կներկայացնի Ապրիլյան պատերազմի թեմայով ներկայացումը, մինչև մայիս՝ մանկական «Ձյունիկն ու յոթ թզուկները», ապա մեկական ներկայացում կբեմադրեն հրավիրյալ ռեժիսորներ Վահե Շահվերդյանն ու Նարինե Մալյանը։
Մարտ ամսից Թատրոնի խաղացանկային որոշ ներկայացումների գլխավոր դերերում կներգրավվի Հրանտ Թոխատյանը։ Այս փորձը կշարունակվի, և այլ հայտնի դերասաններ ևս միառժամանակ հանդես կգան Գյումրու թատրոնի բեմում։ Թատրոնի արտիստները հյուրախաղեր կունենան Երևանում՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
3128 դիտում
15:25 27-04-2018
ՊԵԿ-ը 14.1 մլրդ դրամով գերակատարել է հունվար-ապրիլ ամիսների բյուջեի ծրագրային ցուցանիշը
Այս բաժնից
490 դիտում
18:42 29-10-2024
Անատոլի Տորկունովը և «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի ղեկավարը հուշագիր են ստորագրել
565 դիտում
18:05 29-10-2024
Վարչապետը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին
511 դիտում
17:50 29-10-2024
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կոլումբիա