211652_close_icon
views-count1569 դիտում article-date 14:00 22-02-2018

Հայ ժողովրդի գանձարանում ամենաթանկ գանձը հայերենն է. Հրանուշ Հակոբյանը՝ երեխաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հեքիաթի սրահում կազմակերպված հեքիաթապատումին: Սփյուռքի նախարարը հանդիպում ունեցավ Երևանի Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 դպրոցի երրորդ և չորրորդ դասարանների աշակերտների հետ, զրուցեց մայրենի լեզվի մասին, լսեց նրանց մտահոգությունները հայոց լեզվի մաքրության վերաբերյալ: Նա հիացավ մայրենիի մասին երեխաների բազմակողմանի գիտելիքներով: Երեխաները արտասանեցին հայոց լեզվին նվիրված բանաստեղծություններ: «Հայ ժողովրդի գանձարանում ամենաթանկ գանձն է հայերենը, և մեզանից յուաքանչյուրի պարտքն է պահել, պահպանել ու զարգացնել այն»,- ասաց նախարարը: Այնուհետև Հրանուշ Հակոբյանը երեխաների խնդրանքով ընթերցեց Հովհաննես Թումանյանի մանկական ստեղծագործություններից: Նախարարը հորդորեց դպրոցում լավ սովորել բոլոր առարկաները, բայց առանձնակի սիրով ու հոգածությամբ կիրառել մայրենին, լսել ծնողների խորհուրդները և դառնալ լավ մարդ, լավ մասնագետ, լավ զավակ ու լավ հայ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր