211652_close_icon
views-count13745 դիտում article-date 22:39 22-02-2018

Փառք քեզ մեր հերոս Տիգրան, շնորհավորում ենք քո ծննդյան տարեդարձը, քո նվիրումն անմոռանալի է, դու անմահացար հերոսի մահով, քո սխրանքն անմահ է... ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 21-ին լրացավ Ապրիլյան պատերազմում զոհված, Մարտակերտի զորամասի լեյտենանտ Տիգրան Պողոսյանի ծննդյան 26 -ամյակը: Փետրվարի 19-ին Մարտակերտում հանդիպեցի մեր զոհված հերոս Տիգրանի մոր՝ Սիլվա Մանասյանին: Ժպտադեմ կնոջ ժպտացող աչքերում ամեն հանդիպման ժամանակ թախիծ եմ տեսնում, ու ամեն տեսնելուց սիրտս ավելի է ալեկոծվում... զարմանում եմ եւ խոնարհվում որդեկորույս մոր՝ այդքան ուժեղ մոր առջեւ... Նա եկել էր Մարտակերտ՝ այցելելու այն դիրքը, որտեղ 2016-ի ապրիլին անմահացավ որդին: Նախ այցելեց զորամաս, հանդիպեց հրամանատարության եւ զինվորների հետ, հանդիպեց գումարտակի հրամանատար Նվեր Ներսիսյանի հետ, եղավ «Փառքի անկյուն»-ում, այնուհետեւ ուղեւորվեց դիրք, որտեղ զոհվել է որդին եւ խաչքար է դրված՝ որդու հիշատակին: Այցելել էր շնորհավորելու որդու 26-ամյակը... Նրա հետ դիրք էին այցելել «Արշակ Դաբաղյան» ԲՀԿ նախագահ Մանուշակ Ստեփանյանը, Հռիփսիմե Բասենցյանը եւ ուրիշներ: Փառք քեզ մեր հերոս Տիգրան, շնորհավորում ենք քո ծննդյան տարեդարձը, քո նվիրումն անմոռանալի է, դու անմահացար հերոսի մահով, քո սխրանքն անմահ է... Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի խմբագիր
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր