211652_close_icon
views-count41786 դիտում article-date 18:30 09-11-2020

«Հերոսի մահով ընկար, իմ՛ քաջ Եղբայր, Փառք քեզ Մելո՜ս, հպարտ եմ լինել հենց քո՝ քույրը»

Հերոս չեն դառնում,Հերոս ծնվում են... Մելիքսեթը ծնվել է 1992 թվականի մարտի 4-ին Շիրակի Մարզի գյուղ Ղազանչիում՝ մանկավարժների ընտանիքում։ Հերոս Մելիքսեթ Սարգսի Արոսյանի մասին պատմում է քույրը՝ Շողիկը «Դեռ փոքր հասակից էր Մելիքսեթի մոտ նկատվում հայրենասիրությունը։ Եղբայրս սպորտ-ֆեդերացիայի անդամ էր, հաճախ էր մասնակցում Ծաղկաձորում կայացած դահուկային եւ անվադահուկային առաջնության մրցումներին։ Ավարտել է ՇՊՀ-ի պետական համալսարանի՝ ՆԶՊ եւ Ֆիզ. դաստիրակության ֆակուլտետը, արժանացել էր սպայի կոչման։ Մելոս հետախույզ դիպուկահար էր։ Եղբայրս նաեւ որսորդ միության անդամ էր։ Գայլ էր խփել, ու հպարտությամբ ասում էր, թե ամեն որսորդ չէ որ գայլ է խփում։ Պատերազմի ժամանակ մեկնել է Ջաբրաիլ եւ մասնակցել ամենաթեժ մարտերին, իր հմուտ դիպուկահարությամբ «սատկացրել» է շատ թուրք բարբարոսների։ Կենաց մահու պայքար է տվել, ինչպես նաեւ առգրավել է 7 ավտոմեքենա, զենք եւ զինամթերք։ Ասում էին որտեղից այդքան քաջություն այդ նուրբ դիմագծերի տակ։ Մելոս ընկավ հերոսի մահով, նա իր արյամբ ստորագրեց բոլորիս անվտանգությունը»։ «Հերոսի մահով ընկար, իմ՛քաջ Եղբայր, Փառք քեզ Մելո՜ս, հպարտ եմ լինել հենց քո՝ քույրը»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր