211652_close_icon
views-count5630 դիտում article-date 22:46 22-02-2018

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատելու վերաբերյալ

[b]Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատելու վերաբերյալ. [/b] Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված բանաձևերը, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին։

Նմանատիպ նյութեր