4279 դիտում
11:13 23-02-2018
«Արթիկ» ՔԿՀ-ում քաղաքացու մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութ
2018 թվականի փետրվարի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հիմնարկի վարչական շենքում անձնական խուզարկության են ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ Վ. Ն.-ին, ինչի արդյունքում վերջինիս բաճկոնի ձախ գրպանից հայտնաբերել և առգրավել են ծխախոտի 2 տուփ և մեկ բջջային հեռախոս:
Առաջին ծխախոտատուփի մեջ առկա էին 9 հատ սպիտակ գույնի «Pfizer PGN 150» գրառմամբ և 26 հատ «Pfizer PGN 75» գրառմամբ դեղապարկուճներ, իսկ երկրորդում՝ մի քանի գլանակների մեջ լցված կանեփանման զանգված:
Ավելի վաղ` փետրվարի 15-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել դատական նիստից հետո հիմնարկ վերադարձած կալանավոր Վ. Բ.-ին: Արդյունքում` վերջինիս մոտից հայտնաբերել և առգրավել են բաժանորդային քարտով մեկ բջջային հեռախոս, 65 հատ դեղին դեղապատիճ և 0,5 լիտր տարողությամբ ոգելից խմիչքին բնորոշ սուր հոտով պոլիէթիլենային 2 տոպրակ:
Հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
[b]ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2184 դիտում
15:37 07-12-2018
«Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալին տեսակցության եկած քաղաքացուհու մոտից հայտնաբերվել է թմրանյութ
4253 դիտում
15:19 18-04-2019
«Արթիկ» ՔԿՀ-ում քաղաքացու կողմից բերված շոկոլադե կոնֆետներում հայտնաբերվել է թմրանյութ
10545 դիտում
19:53 05-11-2019
«Արթիկ» ՔԿՀ-ում կալանավորվածի անվամբ բերված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»