2344 դիտում
13:28 23-02-2018
Բոլոր ազդեցություններն էլ գործոն են դառնում. Դավիթ Լոքյանը՝ ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ի օգտին իր ազդեցության մասին
Բոլոր ազդեցություններն էլ, ի վերջո, գործոն են դառնում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, 2017-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկա ՏԻՄ ընտրություններում իր նախարար լինելու հանգամանքը գործոն չի լինի, որ ՀՅԴ-ական թեկնածուները հաղթեն այն համայնքներում, որտեղ առաջադրվելու են:
Լոքյանը նշեց, որ մարտի 11-ին շուրջ 20 համայնքներում ընտրություններ են տեղի ունենալու, որոնց մի մասում ավագանու ընտրություն է, մի մասում՝ համայնքի ղեկավարի:
«Այն համայնքներում, որտեղ ՀՅԴ-ն ունի ներկայացվածություն, մենք կունենանք թեկնածուներ և պայքարելու ենք, որ հաղթենք»,-ասաց նախարարը:
Հարցին, որքանով իր նախարար լինելը կարող է գործոն լինել, որ ՀՅԴ-ական թեկնածուները հաղթեն, Լոքյանը պատասխանեց. «Բոլոր ազդեցություններն, ի վերջո, գործոն են դառնում, բայց մեր նախարարությունում սկզբունք ենք որդեգրել, որ նախարարությունը մասնակցում է ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին բայց բուն ընտրություններին չի մասնակցում, չի միջամտում, չի եղել նման դեպք»:
Նշենք, որ Դ. Լոքյանը նախարարի պաշտոնը զբաղեցնում է ՀՅԴ քվոտայով:
Նմանատիպ նյութեր
1516 դիտում
08:48 10-04-2014
Դավիթ Լոքյանը չի հաստատել իրեն գյուղնախարարի պորտֆել տալու մասին լուրերը․ Հրապարակ
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»