4652 դիտում
18:16 23-02-2018
ՍԱՊԾ մասնագետը հեղինակել է «Գինեգործական ձեռնարկությունների սարքավորումներ» վերնագրով դասագիրքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ում այսօր՝ փետրվարի 23-ին, տեղի ունեցավ Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության գլխավոր մասնագետ, գինեգործ Լիլիա Սամվելյանի հեղինակած՝ «Գինեգործական ձեռնարկությունների սարքավորումներ» դասագրքի շնորհանդեսը:
Հեղինակի խոսքով՝ գրքի հրատարակումն անհրաժեշտություն էր դարձել, քանի որ գինեգործությունը շատ մեծ հեռանկարներ ունի մեր երկրում, և պետք է մեծ ուշադրություն դարձնել մասնագետների պատրաստման խնդրին: «Համալսարանական գինեգործարան ունենալուն զուգահեռ և բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու նպատակով՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ որոշեցինք լրացնել հայալեզու մասնագիտական գրականության բացը, ինչի արդյունքում ստեղծվեց այս աշխատանքը:
Գրքում շոշափվում են հարցեր, որոնք վերաբերում են գինեգործության ոլորտի տեխնոլոգիական սարքավորումներին և որոնք, կարծում եմ, օգտակար կլինեն թե ուսանողների, թե գինեգործների, թե ոլորտը վերահսկողների համար, քանի որ ներկայացված է խորհրդային շրջանում ստեղծված և ժամանակակից սարքավորումների համեմատական բնութագիրը՝ ներառյալ դրանց առավելությունները և թերությունները»,- ասաց Լիլիա Սամվելյանը:
ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը ողջունեց և չափազանց կարևոր համարեց մասնագիտական առանձնահատկություններն ավելի հանրամատչելի ձևով ներկայացնելու, մասնագետների որակավորմանն ուղղված այսօրինակ նախաձեռնությունները: Իշխան Կարապետյանն ընգծեց, որ գինեգործությունը մեր երկրում հանդիսանում է առաջնային ճյուղերից մեկը, որն անհրաժեշտ է զարգացնել: «Քաջատեղյակ եք, որ կառավարությունն ու մասնավորապես գյուղատնտեսության նախարարությունն այս ուղղությամբ ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր: Մեր Ծառայությունն էլ իր հերթին ապահովում է վերահսկողությունն այս ոլորտում, մեր լաբորատորիան վերջերս է համալրվել ալկոհոլային խմիչքների ծագումը պարզող սարքավորումներով:
Այս գործընթացում շատ մեծ դեր ունի գիտությունը և գիտությունից եկած արդյունքի կիրառելիությունը թեʹ ոլորտի զարգացման, թեʹ վերահսկողության համար»:
ՍԱՊԾ պետը գոհունակությամբ փաստել է, որ գրքերի շնորհանդեսները Ծառայությունում ավանդույթ են դառնում:
[b]
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1465 դիտում
12:55 03-05-2014
Դավութօղլուն հոդված է հեղինակել «Guardian»-ում հայ-թուրքական հարաբերությունների մասին
1713 դիտում
18:13 14-04-2015
Հայր և որդի «միլիոնանոց» գողություն են հեղինակել
1375 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am
Այս բաժնից
829 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
859 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»