211652_close_icon
views-count52409 դիտում article-date 18:00 24-02-2018

Հաջորդ շաբաթ սկսվելու է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի դպրոցի տանիքի վերանորոգման աշխատանքները. մրցույթում շահած ընկերության անունը հայտնի է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 23-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի միջամտության և կառավարության հավանության արդյունքում հայտնի է դարձել մրցույթով հաղթած այն կազմակերպության անունը, ով հաջորդ շաբաթ սկսելու է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի դպրոցի տանիքի վերանորոգման աշխատանքները։ Գ. Շամշյանի հետ զրույցում մարզպետ Կ. Բոթոյանն ասում էր. «Թե գյուղապետարանը, թե մարզպետարանը և թե Արտակարգ իրավիճակների նախարարությունը օպերատիվորեն արձագանքել են դեպքի օրը և համապատասխան մասնագետները տեղում են եղել։ Ծանոթացել են իրավիճակին և աշխատանքներն արագ կատարելու նպատակով դիմել էինք կառավարություն։ Կառավարությունն էլ վերջապես հավանություն է տվել ներկայացված ծրագրին, և հաջորդ շաբաթ մրցույթով շահած ընկերությունը սկսելու է վերանորոգման աշխատանքները»։ Ինչպես ավելի վաղ նշված գյուղից [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/01/1088125/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, փետրվարի 1-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Առավոտյան ժամը 09։30-ի սահմաններում Վերին Գետաշեն գյուղում ուժեղ քամու հետևանքով գյուղի դպրոցի տանիքի մեծ մասը պոկվել և թափվել էր գետնին։ Բարեբախտաբար, այդ պահին երեխաներն ու ուսուցչական կոլեկտիվը եղել էին դասի և ոչ ոք չէր տուժել։ Վնասվել էին գյուղի դպրոցի տնօրենի և զինղեկի ավտոմեքենաները։ Օպերատիվորեն ժամանել էր գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը, ով կատարվածի մասին տեղեկացրել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին, ում հանձնարարականով գյուղ էին ժամանել մարզպետարանի քաղաքաշինության վարչության ծառայողները՝ պետի տեղակալ Խաչիկ Ուդումյանի գլխավորությամբ և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները՝ հրամանատար Արթուր Ալեքսանյանի և հրամանատարի տեղակալ Սևակ Սահակյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գարիկ Մուրադյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետ Ռ. Ղուկասյանն ասել էր. «22 տարվա գյուղապետ եմ և նմանատիպ դեպք առաջին անգամ եմ տեսնում։ Գյուղում երբևէ նման քամու հետևանքով դեպքեր չենք ունեցել։ Ուրախ ենք, որ գոնե մանկապարտեզը, մյուս դպրոցը, մշակույթի տունը, հանդիսությունների սրահը չեն տուժել»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում դպրոցի տնօրեն Վոլոդյա Գասպարյանն էլ ասել էր. «Աշխատասենյակում նստած էի, երբ ուժեղ ձայն լսվեց։ Ինձ թվաց՝ երկրաշարժ է։ Միագամից դուրս եկա, որպեսզի տեսնեմ՝ հո մարդ չի՞ տուժել։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, սակայն դպրոցը կրել է խոշոր չափի նյութական վնաս։ Տանիքի 80 տոկոսը մի քանի վայրկյանում քամին պոկել և շպրտել է»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր