11537 դիտում
13:13 24-02-2018
Նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը նշանակվել է նախագահի խորհրդական
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Հասմիկ Պողոսյանը նշանակվել է նախագահի խորհրդական։
«Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված ՀՀ նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ՝ Հասմիկ Պողոսյանին նշանակել ՀՀ Նախագահի խորհրդական»,–ասված է նախագահի հրամանագրում:
Հ. Պողոսյանը 1977 - 1982 թվականներին սովորել է ԵՊՀ-ի կենսաբանության բաժնում, 1982 - 1985 թվականներին՝ ԵՊՀ-ի ասպիրանտ, 1985 - 1993 թվականներին՝ Երևանի N 182 դպրոցի ուսուցչուհի, 1986 - 2006 թվականներին՝ օտարերկրյա երկրների հետ կապերի հանձնաժողովի անդամ։ 2006 թվականի մայիսին նշանակվել է Հայաստանի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար, 2007 թվականի հունիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար։ 2008 թվականի ապրիլի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում: 2012 թվականի հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում։ 2013 թվականի մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում:
2014 թվականի ապրիլի 22-ին նույնպես վերանշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում:
Նմանատիպ նյութեր
6981 դիտում
09:38 23-03-2018
Ինչ կապ ունի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը հայտնաբերված չարաշահումների հետ. «Ժողովուրդ»
1216 դիտում
17:48 12-10-2015
Թամար Պողոսյանը նշանակվել է ԲՀԿ նախագահի գլխավոր խորհրդական
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»