«Արսենալը» պատրաստվում է ձեռք բերել «Յուվենտուսի» պաշտպանին
«Արսենալը» պատրաստվում է «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանիի տրանսֆերի շուրջ առաջարկ անել:
Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անձամբ է շահագրգռված 23-ամյա իտալացուն ձեռք բերելու հարցում:
Ռուգանին «Յուվենտուսում» շատ քիչ խաղային պրակտիկա ունի, այդ իսկ պատճառով կարող է պատրաստ լինել փոխել թիմը: Հնարավոր գործարքի արժեքն առայժմ չի նշվում: