«Արսենալը» պատրաստվում է ձեռք բերել Մայերին
Այս մրցաշրջանի ավարտից հետո «Արսենալի» գլխավոր տրասնֆերային նպատակը լինելու է կենտրոնական կիսապաշտպանի դիրքի ուժեղացումը:
Լոնդոնցիները մտադիր են ձեռք բերել «Շալկեի» կիսապաշտպան Մաքս Մայերին՝ ի դեմս նրան տեսնելով Ջեք Ուիլշերին փոխարինող, որը ամռանը կարող է ազատ գործակալ դառնալ: Ուիլշերը դժգոհ է նոր պայմանագրի դրույթներից և քննարկում է «Էվերթոնի» առաջարկը:
Կիսապաշտպան Արոն Ռեմզին նույնպես չի շտապում երկարաձգել «Արսենալի» հետ պայմանագիրը, որն ավարտվելու է 2019թ. ամռանը:
Բացի այդ, «Արսենալը» պատրաստվում է նաև կենտրոնական պաշտպան ձեռք բերել:
Նշենք, որ «Շալկեի» մարզական տնօրեն Քրիստիան Հայդելը հաստատել է, որ Մայերը ամռանը մեծ հավանականությամբ կտեղափոխվի այլ ակումբ: