10844 դիտում
14:33 25-02-2018
Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը դարձել է Ուկրաինայի աշխարհի երրորդ գործող չեմպիոնը։
WBA վարկածով Եվրոպայի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը (16-0, 11 КО) ամերիկյան Ինգլվուդ քաղաքում անցկացված մենամարտում հաղթեց ամերիկացի Բրայան Վիլորիային (38-6, 23 КО) և դարձավ գերթեթև քաշային կարգում նույն վարկածով աշխարհի նոր չեմպիոն։
Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, 30-ամյա ուկրաինացի բռնցքամարտիկը շատ բարձր մակարդակով է անցկացրել մենամարտը, ունեցել առավելություն, 37-ամյա ամերիկացուց ավելի արագ էր, ավելի շատ էր շեշտակի հարվածներ հասցնում և լավ աշխատում պաշտպանությունում։ Արդյունքում՝ բոլորը երեք մրցավարները Դալաքյանին են տվել հաղթանակը՝ նույն 118-110 հաշվով։
Գերթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար մենամարտն անցկացվել է լույս փետրվարի 25-ի գիշերը։
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին (ժամը 15: 00-ին) Կիեւում («Կիեւ» հյուրանոց) տեղի կունենա Ուկրաինայի հայերի միության կազմակերպած հանդիպումը Հայաստանի հավաքականի Կիեւի XXII միջազգային մրցաշարին մասնակցող ըմբիշների հետ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նախօրեին այցելեց մրցաշարում մասնակցող հայ մարզիկներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3883 դիտում
21:59 16-12-2018
Ուկրաինաբնակ Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2676 դիտում
16:04 16-06-2019
Ուկրաինաբնակ Արտեմ Դալաքյանը երրորդ անգամ պաշտպանեց WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11530 դիտում
14:55 16-10-2018
Հայ բազկամարտիկը Թուրքիայում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
433 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
850 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում