5288 դիտում
18:40 25-02-2018
Ձմեռային օլիմպիական խաղերն ավարտվեցին շքեղ արարողությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փհենչհանում կայացավ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությունը։ Հարավկորեացիները շատ գեղեցիկ շոու էին պատրաստել նաև ավարտի համար։
Փհենչհան-2018-ում ընդհանուր մեդալային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրեց Նորվեգիան՝ 39 մեդալ ( 14-ական ոսկե ու արծաթե, 11 բրոնզե)։ Երկրորդ տեղում Գերմանիան է ընդհանուր 31 մեդալով ( 14 ոսկե, 10 արծաթե, 7 բրոնզե)։ Երրորդը Կանադան է 29 մեդալով ( 11 ոսկե, 8 արժաթե, 10 բրոնզե)։
23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքում օլիմպիական դրոշը պաշտոնապես հանձնվեց Չինաստանին։ Սպիտակ խաղերն ընդունելու հերթը Պեկինինն է՝ 2022 թվականին։ Պեկինն օլիմպիական խաղեր անցկացնելու փորձ արդեն ունի։ 2008 թվականին այս քաղաքում կայացել են ամառային օլիմպիական խաղերը։
Փհենչհան-2018-ում Հայաստանը ներկայացրին դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը։ Հայ մարզիկները հանդես եկան իրենց հնարավորությունների սահմանում։ Նրանցից մեդալային ակնկալիքներ չկար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
961 դիտում
13:40 09-11-2023
Ֆրանսիան հայտ է ներկայացրել 2030 թ. ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերն ընդունելու համար. ArmSport.am
3990 դիտում
12:57 09-01-2019
Արցախում ձմեռային զորակոչը մեկնարկել է հանդիսավոր արարողությամբ
8472 դիտում
22:41 07-08-2016
Հուրի Գեբեշյան. Օլիմպիական խաղերն իմ վերջին մրցումներն են
Այս բաժնից
3727 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2710 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2488 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ