Մեքսիկայի նախագահը Թրամպի հետ զրույցից հետո հրաժարվել է այցելել ԱՄՆ
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Նյետոն հրաժարվել է Վաշինգթոն կատարելիք այցից՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպի հետ հեռախոսազրույցից հետո:
Նյետոն մտադիր էր Վաշինգթոն այցելել փետրվարին կամ մարտին: Սակայն երբ երկու առաջնորդները փետրվարի 20-ին մոտ 50 րոպե հեռախոսազրույց են ունեցել, ծրագրերը փոխվել են:3
Մեքսիկայի նախագահը Թրամպից չի կարողացել երաշխիքներ ստանալ, որ ԱՄՆ-ի նախագահը հրապարակավ Մեքսիկայից չի պահանջի վճարել սահմանի վրա պատի շինարարության համար: ԱՄՆ-ի նախագահը ոչ միայն երաշխիքներ չի տվել, այլ նաև այդ պահանջներից դուրս է եկել հունից:
Այժմ Նյետոն կփորձի ԱՄՆ այցելության շուրջ նոր պայմանավորվածություն ձեռք բերել գարնանը: