211652_close_icon
views-count1990 դիտում article-date 15:24 27-02-2018

Երևանի 2017թ. բյուջեի կատարման և զարգացման ծրագրի իրականացման տարեկան հաշվետվությունների նախագծերը կներկայացվեն ավագանու հաստատմանը

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Նիստի օրակարգում ներառված էին «Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» և «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշումների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքների ամփոփման և նախագծերը Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ հարցերը: Խորհրդի անդամները ամփոփել և հաստատել են հանրային քննարկումների արդյունքները: Ըստ այդմ, մայրաքաղաքի 2017թ. բյուջեի կատարման և զարգացման ծրագրի իրականացման տարեկան հաշվետվությունների որոշման նախագծերն առաջիկայում կներկայացվեն Երևանի ավագանու քննարկմանն ու հաստատմանը:

Նմանատիպ նյութեր