30579 դիտում
10:38 01-03-2018
Քաղաքացին չի ուսումնասիրել վարկի մարման պայմանները, գումար է վերցրել ու ընկել կրակը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում գործող վարկային կազմակերպությունները փաստացի 130–150% տարեկան տոկոսադրույթով են գումար տրամադրում հաճախորդներին, բայց տպավորությունն այնպիսին է, որ դա առանձնապես չի հետաքրքրում ոչ Կենտրոնական բանկին, ոչ էլ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: Եվ ստացվում է, որ վարկառուները պետական մարմինների աչքի առաջ, օրը ցերեկով ամեն վայրկյան կեղեքվում են ու այդպես էլ անպատիժ մնում:
«Փաստ»-ին դիմած քաղաքացին պնդում էր, որ «Գուդկրեդիտ» վարկային կազմակերպությունից վարկ ստանալուց առաջ մանրամասն չի ուսումնասիրել վարկի մարման պայմանները, գումար է վերցրել ու ընկել է կրակը:
«Փաստ»–ի ուսումնասիրությունները նույնպես ցույց տվեցին, որ իսկապես «Գուդկրեդիտ»–ը 12–ից 24 ամիս մարման ժամկետով 100 հազարից մինչև 400 հազար դրամ վարկ է տրամադրում, որի տարեկան փաստացի տոկոսադրույքը տատանվում է 130-150%–ի շրջանակներում:
Ի դեպ, հարցը պարզաբանելու համար «Փաստ»–ը դիմել է նաև Կենտրոնական բանկին և բարձրացված հարցի մասին պաշտոնական պատասխանը ստանալուն պես կրկին կանդրադառնանք վարկային կազմակերպությունների աշխատանքին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8364 դիտում
21:12 13-06-2017
Մենք վարկի մարման առաջին երկու տարում կանգնելու ենք գյուղացու կողքին. Կարեն Կարապետյան
4630 դիտում
16:30 14-12-2016
Իրանը և «Գազպրոմ»-ը համաձայնեցրել են «Հարավային Փարս» հանքավայրի շուրջ պարտքի մարման պայմանները
2128 դիտում
16:38 27-01-2017
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն ուսումնասիրել են «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող ցմահ ազատազրկվածների պահման պայմանները
Այս բաժնից
1048 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1099 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»