Միացյալ Նահանգները դժգոհ է Ադրբեջանից
ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը չափազանց դժգոհ է Ադրբեջանի հետ ձևավորված հարաբերություններից։ Այդ մասին հայտարարել է գործակալության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով համակարգողի տեղակալ Բրոք Բիրմանը, փոխանցում է haqqin.az-ը։
«Ափսոսանքով ուզում եմ նշել, որ Ադրբեջանի կառավարության անդամների հետ ունեցած հանդիպումների շրջանակում ես ոչ մի առաջխաղացում չեմ նկատել երկկողմ կառուցողական համագործակցություն ձևավորելու ուղղությամբ»,-ընդգծել է Բիրմանը՝ Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ մենք հույս ենք հայտնել, որ մեր համագործակցության զարգացման խոչընդոտները կվերացվեն: Սակայն մեր ակնկալիքները չարդարացան», - հավելել է նա։
Բիրմանի խոսքով՝ էներգետիկ ոլորտում Բաքվի հետ երկկողմ համագործակցության հեռանկարներ ևս չի տեսնում: