211652_close_icon
views-count2539 դիտում article-date 21:18 01-03-2018

Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը մասնակցել է ամենամյա միջազգային ցուցահանդես-տոնավաճառին

Փետրվարի 28-ից մարտի 4-ը Մինսկում անցկացվում է գրքի 25-րդ ամենամյա միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում է նաև Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը: Հայկական տաղավարում ներկայացված եմ հայկական մշակույթի, պատմության, գրականության և ճանաչված հայերի մասին գրքեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայոց Ցեղասպանության, Ղարաբաղյան հիմնախնդրի, Սումգայիթյան ջարդերի և Ադրբեջանի կողմից պատմությունը խեղաթյուրելու թեմաներին: Տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ԲՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Բելառուսի կառավարության անդամներ, դիվանագետներ, գրողներ, ուսանողներ և այլն:

Նմանատիպ նյութեր