3438 դիտում
13:30 02-03-2018
Նախարար Կարայանն ընդունել է Բելառուսի արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին բեռալառուսական տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բելառուսական տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են առկա պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, այդ թվում՝ Բելառուսական զարգացման բանկի հետ փոխգործակցությանը։ Նշվել է, որ բանկի ներկայացուցիչները առաջիկա ամիսներին կայցելեն Հայաստան՝ Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի հետ փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով։
Քննարկվել են նաև դեպի երրորդ երկրներ արտահանման հնարավորությունները, «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շուրջ ստեղծվող հեռանկարները, արդյունաբերական կոոպերացիաների հիմնումը և մի շարք այլ օրակարգային հարցեր։
Սուրեն Կարայանը և Դմիտրի Կորչիկը հանդիպման մասնակիցների հետ քննարկել են գործարար պատվիրակության այցի մանրամասները, անհրաժեշտ հանդիպումների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Սուրեն Կարայանը նշել է, որ հետևողական է լինելու այցի ընթացքին և հույս հայտնել, որ այն արդյունավետ կլինի հայ-բելառուսական տնտեսական համագործակցությունն ընդլայնելու տեսանկյունից։
Բելառուսից ժամանած գործարարների խմբի համար հանդիպումներ են նախատեսվում պետական գերատեսչություններում և մասնավոր ընկերություններում՝ քննարկելու տրանսպորտային միջոցների հավաքման արտադրության, գյուղտեխնիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Նմանատիպ նյութեր
2982 դիտում
18:22 02-03-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Բելառուսի արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկին
9882 դիտում
11:13 21-07-2017
Նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Եվրոպայում և Մերձավոր Արևելքում ԱՄՆ առևտրի պատվիրակությանը
1793 դիտում
14:34 21-03-2018
Նախարար Կարայանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
Այս բաժնից
649 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
685 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են