1796 դիտում
14:34 21-03-2018
Նախարար Կարայանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առառաքելության պատվիրակությանը՝ Հոսեյն Սամիի գլխավորությամբ։
Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՀ ծրագիրը, որն իր բնույթով առանձնահատուկ է՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության առաջընթաց զարգացումները: Կողմներն ընդգծել են, որ ծրագրի նոր բնույթը կարող է որպես դրական ազդակ ծառայել ներդրողների համար:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, նշելով 2017 թվականին արձանագրված աննախադեպ բարձր տնտեսական աճի մասին, շեշտադրել է բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունը։
Ըստ նախարարի՝ Արժույթի միջազգային հիմնադրամը այս գործընթացներում մշտական գործընկեր է: Բարեփոխումների շարունակականությունը հատկապես կարևորվել է ապագայում ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշներ ապահովելու տեսանկյունից:
Նմանատիպ նյութեր
6335 դիտում
19:18 15-09-2017
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
1274 դիտում
22:10 22-09-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
975 դիտում
12:27 08-04-2015
Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
Այս բաժնից
559 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
694 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
973 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ