ԱՄՆ-ի բանակի պաշտոնական ամսագիրը ընդունել է Ռուսաստանի հաղթանակը Սիրիայում
Ամերիկյան լրատվամիջոցները ընդունել են, որ Ռուսաստանին հաջողվել է անվերապահ հաղթանակ տանել Սիրիայում:
Ինչպես նշել է Military Review ամսագիրը, որը ԱՄՆ-ի զինված ուժերի մասնագիտացված պարբերականն է, սիրիական հակամարտության ժամանակ Ռուսաստանը ոչ միայն ռազմական, այլ նաև՝ քաղաքական հզորությունն է ցույց տվել:
Պարբերականի հոդվածում նշվում է, որ «Ռուսաստանին հաջողվեց կոտրել Ժնևի գործընթացի մենաշնորհը» և «ԱՄՆ-ի դիվանագիտական գերիշխանությունը»:
Բացի այդ, Մոսկվան տարածաշրջանի գրեթե բոլոր առանցքային խաղացողների հետ արդյունավետ դիվանագիտական կապեր է հաստատել, իսկ Բաշար Ասադը ոչ միայն պահպանեց իշխանությունը, այլ նաև՝ զգալիորեն ամրապնդեց իր դիրքերը: