752796 դիտում
20:51 29-10-2020
Ջալալ Հարությունյանը զորագունդը շարել էր ու ասել՝ Գոռի համար ծափահարեք բոլորդ. Հերոսի հայրը տեսել է որդու զոհվելը. բանակի պատշար, բանակի երգիչ ու մարզիկ, բանակի հոգի Գոռը էլ չկա. Aravot.am
Կոնսերվատորիայի փայլուն ուսանողներից Գոռ Թումանյանը, որը միջազգային բոլոր մրցույթներից մրցանակներով ու մեծ փառքով էր վերադառնում, փառքով պսակեց իր անունը նաեւ Արցախում:
Գոռը երազում էր «Լա Սկալա» օպերայում ելույթ ունենալ ու արդեն հրավերներ էր ստացել Իտալիայից: Գլխավոր շտաբը թույլ էր տվել, որ գնա: Չհասցրեց: Նախ համաճարակով պայմանավորված խնդիրները թույլ չտվեցին, հետո էլ որոշել էր՝ արդեն մնացել է 3 ամիս, որ զինծառայությունն ավարտի, հանգիստ, պատրաստված կգնա:
Գոռի հայրը՝ Սեյրան Թումանյանը Aravot.am-ի հետ զրույցում այնպիսի դրվագներ էր պատմում ռազմի դաշտից՝ Գոռի վերջին օրերի սխրանքներից, որ ուղղակի ապշեցնում են. «Ես Գոռի վերջին օրերին իր հետ եմ եղել կռվի դաշտում, միասին ենք վերջին 27 օրն անցկացրել: Ես կամավոր գրվեցի ու գնացի որդուս մոտ, առաջին իսկ օրից իր կողքն եմ եղել, հեսա, մեր հետ կռվող տղերքը հիմա իմ կողքն են, իրանք կարան ասեն՝ Գոռն ինչ տրամադրությամբ էր ծառայում: Գոռը մեզանից ուժեղ էր, մեզանից ավելի դուխով, ավելի պատրաստված, միայն պատրաստ էր, որ հրամանը կատարեր: Շատ ուժեղ էր, շատ ուրախ, իրեն «Քաջարի մարտիկ» մեդալի համար էին ներկայացրել մոտ 1,5 ամիս առաջ՝ մինչեւ պատերազմը, որովհետեւ դիրքի պահպանման համար գործ էր արել: Իր բոլոր կամանդիրները, ով տեսնում էր, ասում էր՝ ամեն մեկս մեր փայով պիտի խրախուսենք Գոռին, որովհետեւ նա լուրջ զինվոր է:
Նույնիսկ նախկին նախարար Ջալալ Հարությունյանը, երբ որ նախագահը գալիս էր, Գոռին դե տանում էին, երգում էր, ասում էր՝ Գոռ ջան, ինչ լավ զինվոր ես: Էնքան գոհ էր, որ նույնիսկ մի անգամ պոլկը՝ զորագունդը շարել էր, ասել էր՝ Գոռի համար ծափահարեք բոլորդ: Ախր մեծ ծրագրեր ունեինք, մենակ մենք չունեինք, ամբողջ Կոնսերվատորիան ուներ, որովհետեւ ինքը չկար մի տեղ, որ գնար ու չհաղթեր: Ինքը որ երգում էր, ոնց որ միանգամից 50 հոգու ձայն հաներ: Հիշում եմ՝ պոլկում երգում էր, ձայնն արձագանքում էր: Վերջին այս երգն էլ էդ դաշտում ասեցի՝ Գոռ ջան, մեռնեմ քեզ, մեռնել կա էլի կյանքում, կարող է էլ չտենանք, մի հատ երգի: Այդպես էլ եղավ, բայց ես ուզում էի, որ իմ հետ լիներ, ոչ թե իրա: 20 տարի պահեցի, 20 վայրկյան չտեւեց, մի վայրկյան, մի ակնթարթ էր…Գոնե լավ էր՝ չտանջվեց: Իր հետ եղած մյուս վիրավորները մահացան, ինքը լավ է չտանջվեց, որովհետեւ ես էդ տանջանքը չէի կարող տանել»,-հերոս որդուն կորցրած հայրը մի կերպ արտաբերեց կոկորդում սեղմող այս բառերը, որոնք անգամ ծանր է լսել:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/10/29/1147669/?fbclid=IwAR0ds4ZcjkwFapvIhhOkE13dyq4ndlo324f7O-jpWZLtuYjA4FtLsrWL_TQ]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
649 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
724 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
592 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից