4252 դիտում
10:02 06-03-2018
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շուտով կարող է ցմահ ստանձնել պաշտոնը. «Ամերիկայի ձայն»
Չինաստանում երկուշաբթի օրը մեկնարկել է օրենսդիրների տարեկան համագումարը: Օրակարգի առաջնային հարցն է սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որը թույլ կտա նախագահ Սի Ծինպինին ցմահ ստանձնել պաշտոնը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4281449.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Շուրջ 2000 պատվիրակներ Չինաստանում մասնակցում են օրենսդիրների տարեկան համագումարին:
Երկրի կառավարությունը հանդես է գալիս հաշվետվությամբ՝ խոստանալով պահպանել Չինաստանի կայուն տնտեսական աճն ու օտարերկրյա ներդրումների հոսքը:
Վարչապետ Լի Կիքվանսը տեղեկացրել է, որ այս տարի Չինաստանը նախատեսում է 8,1 տոկոսով ավելացնել պաշտպանությանն ուղղված ծախսերը: Այս տարի կառավարությունը ակնկալում է 6,5 տոկոսով մեծացնել տնտեսությունը:
Վարչապետն իր խոսքում չանդրադարձավ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը, որով նախագահ Սի Ծինպինը ցմահ կստանձնի երկրի ղեկավարությունը: Սակայն դրա վերաբերյալ եղան այլ ելույթներ:
Նախաձեռնությունը ներկայացվում է որպես ժողովրդական պահանջ և անհրաժեշտություն: Չնայած որոշ պատգամավորներ կարծես տեղեկացված չեն նախաձեռնության բուն էությանը, սակայն բոլորն իրենց աջակցությունն են հայտնում կոմունիստական կուսակցության գործունեությանը:
«Այդ խնդիրը կստանա համապատասխան լուծում, սակայն այսօր կառավարությանը չափազանց անհրաժեշտ է կայունություն և շարունակականություն, քանի որ տատանումները չափազանց վտանգավոր են Չինաստանի համար»,- ասում է պատվիրակներից մեկը:
«Ես կարծում եմ, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը չի շեղվի իր նախկին ուղուց և չի ստեղծի անձի պաշտամունք: Դրա մասին հստակ խոսում է մեր կուսակցության կանոնադրությունը»,- ասում է մեկ այլ պատվիրակ:
«Համուզված եմ, որ կուսակցությունը հաշվի է առել այս ամենը և ճիշտ ծրագրել ամեն ինչ»,- նշում է երրորդը:
Պատվիրակները պետք է քննարկեն առաջարկվող սահմանադրական փոփոխությունները չորեքշաբթի օրը: Այս հարցի շուրջ քվեարկությունը կկայանա կիրակի օրը:
Նմանատիպ նյութեր
1462 դիտում
15:12 22-04-2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը
1300 դիտում
14:31 13-03-2023
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա. Reuters
943 դիտում
12:07 10-03-2023
Սի Ծինփինը 3-րդ 5-ամյա ժամկետով վերընտրվել է Չինաստանի նախագահի պաշտոնում
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը