211652_close_icon
views-count3498 դիտում article-date 16:18 06-03-2018

ՀՀ ԱԳ փոխնախարարը Ժնևում ներկայացրել է Հայաստանում կայուն զարգացման նպատակների ազգայնացմանն ու իրականացմանն ուղղված քայլերը

Մարտի 1-2-ին Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի Կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային համաժողովը, որի բարձրաստիճան հատվածին մասնակցեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովին ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհդրի նախագահ Մարի Չատարդովան, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր տնօրեն Օլգա Ալգայերովան, մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձավ կայուն զարգացման նպատակների կարևորությանը, Հայաստանում կայուն զարգացման նպատակների ազգայնացմանն ու իրականացմանն ուղղված քայլերին և դրանց՝ Հայաստանի ազգային գերակայությունների, 2030 թվականի ռազմավարական տեսլականի և բարեփոխումների հետ համապատասխանեցմանը։ Նախարարի տեղակալը ընդգծեց, որ Հայաստանն, ի թիվս 47 այլ երկրների, 2018 թվականի հուլիսին Նյու Յորքում իր առաջին կամավոր ազգային դիտարկումն է ներկայացնելու Տնտեսական և սոցիալական խորհրդի շրջանակներում կայանալիք բարձրաստիճան քաղաքական համաժողովի ընթացքում։

Նմանատիպ նյութեր