211652_close_icon
views-count4660 դիտում article-date 16:31 06-03-2018

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման շուրջ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետությունում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման շուրջ: Հատուկ ուշադրություն է դարձվել Թալիշի վերականգնման գործընթացին: Օրակարգում ընդգրկված հարցերի կապակցությամբ համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձիք:

Նմանատիպ նյութեր