5593 դիտում
23:48 06-03-2018
Շախմատի հավակնորդների մրցաշար. Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Լևոն Արոնյանին
Մարտի 10-ին Բեռլինում կմեկնարկի շախմատի հավակնորդների մրցաշարը, որի հաղթողն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ խաղալու իրավունք կստանա:
Այս պահի դրությամբ, կայանալիք մրցաշարի մասնակիցները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում ունեն հետևյալ դասավորությունը:
Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2808, Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ)՝ 2800, Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2799, Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 2794, Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2784, Դին Լիժեն (Չինաստան)՝ 2769, Ալեքսանդր Գրիշչուկ (ՌԴ)՝ 2767, Սերգեյ Կարյակին (ՌԴ)՝ 2763:
Եվրոպայի, այդ թվում Ռուսաստանի մի քանի բուքմեյքերական գրասենյակներ («Մարաֆոն», «Bwin», «888») նախապատվությունը տալիս են Հայաստանի գրոսմայստեր Լևոն Արոնյանին:
Մարտի 10-ին կայանալիք առաջին տուրում միմյանց հետ կխաղան՝ Լևոն Արոնյան-Դին Լիժեն, Վլադիմիր Կրամնիկ-Ալեքսանդր Գրիշչուկ, Սերգեյ Կարյակին-Շահրիյար Մամեդյարով, Ֆաբիանո Կարուանա-Ուեսլի Սո (ԱՄՆ):
Նմանատիպ նյութեր
3722 դիտում
16:39 07-06-2016
«Արսենալը» նախապատվությունը տալիս է Մխիթարյանին
5842 դիտում
12:45 31-03-2020
Ամուր եղիր, սիրելի Լևոն. Արմեն Սարգսյանը ցավակցել է Լևոն Արոնյանին
Այս բաժնից
2194 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2848 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2374 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում