211652_close_icon
views-count3725 դիտում article-date 16:39 07-06-2016

«Արսենալը» նախապատվությունը տալիս է Մխիթարյանին

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իր գլխավոր նպատակը դարձնել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերումը: Լոնդոնցիները նաև հետաքրքրված են «Լեսթերի» ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի ծառայություններով, սակայն երկու ֆուտբոլիստներից «Արսենալը» նախապատվությունը տալիս է Մխիթարյանին: Հիշեցնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017 թվականի ամռանը և առայժմ հայ խաղացողը մտադիր չէ այն երկարաձգել:

Նմանատիպ նյութեր