24262 դիտում
08:57 07-03-2018
Մհեր Սեդրակյանը Թոխմախի գյոլը ներքին օգտագործման լիճ է դարձրել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Վարդավառի այգին, որն առավել հայտնի է Թոխմախի գյոլ անվանումով, ըստ էության, մասնավոր է: Այս բացահայտումն արել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, երբ իրեն ահազանգել են, որ լճին հարող զբոսայգում հեծանիվ վարելն արգելվում է:
Ավագանու անդամը սկսել է նամակներ գրել Երևանի քաղաքապետին՝ հասկանալու համար, թե ինչու է այգում արգելվում հեծանիվ վարելը: Նամակագրության ժամանակ պարզվել է, որ 1313 քմ մակերեսով շինություններ ու շուրջ 17 հեկտար տարածք զբաղեցնող այգին դեռևս 2009 թվականին 99 տարի ժամկետով վարձակալել է «Բիդեք» ՍՊԸ-ն, որը կապվում է Մհեր Սեդրակյանի անվան հետ:
Ի դեպ, Սեդրակյանի առանձնատունը գտնվում է հենց այս լճի ափին:
«Տպավորություն է, որ իր անձնական օգտագործման լիճն է դարձել: 18-րդ դարի վերջին, 19-րդ դարի սկզբին Նապոլեոնն ուզում էր Միջերկրական ծովի տարբեր ափերը գրավեր, որպեսզի Միջեկրական ծովն իր ներքին լիճը դարձներ: Հիմա Մհեր Սեդրակյանը տուն է կառուցում ու Թոխմախի գյոլն իր ներքին օգտագործման լիճն է դարձրել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատել է Արայիկ Հարությունյանը:
Վերջինիս հաջողվել է ճշտել, թե 2009 թվականից սկսած Թոխմախ գյոլի վարձակալության դիմաց տարեկան որքան գումար է մուտքագրվել համայնքային բյուջե: «Ելք»-ի ներկայացուցիչը վստահ է, որ այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան. այդ մասին է վկայում նաև պայմանագրի բովանդակությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3271 դիտում
09:06 30-01-2014
Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը նույնպես մասնակցել է Թևոսիկի եղբոր հոգեհանգստին. Ժողովուրդ
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
979 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»