9340 դիտում
17:12 07-03-2018
Մոսկվան մեկնաբանել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու Երևանի որոշումը
«Ռուսաստանը ելնում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները նորմալացնելու կարևորությունից՝ ի շահ այդ երկու երկրների»,- մարտի 7-ի ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու Երևանի որոշումը: հաղորդում է «Ազատությունը»:
Նա նշել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը Ցյուրիխում ներկա է գտնել և ակտիվ մասնակցություն է ունեցել:
«Մենք այդ համաձայնություններին գնահատական տվել ենք, որը մնում է նույնը: Մենք ելնում ենք Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու կարևորությունից՝ ի շահ այդ երկու երկրների: Մեր կողմից միշտ հնարավորն արել ենք այդ նպատակներին հասնելու համար»,- այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/03/01/1090368/]Հիշեցնենք[/url], որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009-ի հոկտեմբերին, Ցյուրիխում: Իսկ 2018-ի մարտի 1-ին ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:
Նմանատիպ նյութեր
1224 դիտում
18:30 29-09-2014
Հայ-թուրքական արձանագրությունները հետ կկանչվեն խորհրդարանից, թե ոչ
4331 դիտում
12:25 12-03-2018
ԵԽԽՎ-ն և հայ-թուրքական արձանագրությունները՝ Political Box-ի օրակարգում
1996 դիտում
22:00 04-01-2022
Բաբկեն Թունյանը մեկնաբանել է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը չերկարաձգելու որոշումը
Այս բաժնից
358 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
754 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
667 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը