2791 դիտում
17:18 08-03-2018
Երևանի քաղաքապետարանի և «STR ավտոսիրողների ակումբ»-ի նախաձեռնությամբ Ստեփան Շահումյանի անվան հրապարակի տարածքում մեկնարկել է ավտոռալիի մրցաշար
Մայրաքաղաքում շարունակվում է տոնական ջերմ մթնոլորտը, որի մասնակիցն են դարձել նաև կին վարորդները: Երևանի քաղաքապետարանի և «STR ավտոսիրողների ակումբ»-ի նախաձեռնությամբ Ստեփան Շահումյանի անվան հրապարակի տարածքում մեկնարկել է ավտոռալիի մրցաշար:
Մինչ ավտոռալիի մեկնարկն ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը: Օրվա խորհրդով գործընկեր տղամարդկանցից շնորհավորանքներ ու ծաղիկներ ստանալուց հետո` կանայք ապացուցել են, որ էքստրեմալ պայմաններում մեքենաներ վարելու տեսակետից չեն զիջում տղամարդկանց: Արշավի ընթացքում կայացել է ձևավոր վարման միաժամանակյա մրցույթ՝ 2-ական մեքենաների միջև:
Ներկայացվել են նաև միջոցառմանը բնորոշ վարման մի շարք հնարքներ: Մարզաերաժշտական շոուն ադրենալինի մեծ չափաբաժին է ապահովել մասնակիցներին ու այս ամենին հետևող մարզասերներին: Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվել է ուրախ ռիթմերով, իսկ մասնակիցներին հնարավոր բժշկական օգնություն ցուցաբերելու և անվտանգության ապահովման նկատառումով տարածքում մշտական հերթապահություն են սահմանել Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ և հրշեջ ծառայության անձնակազմերը, որոնց կարիքը, բարեբախտաբար, չի զգացվել:
Նմանատիպ նյութեր
2758 դիտում
10:14 30-01-2015
Ստեփան Շահումյանի անվան դպրոցը վտանգի տակ է. Իրատես de facto
Այս բաժնից
541 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
727 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1471 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն