1690 դիտում
11:45 22-01-2014
«Բաց դռների օր» «UWC Դիլիջան» միջազգային դպրոցում
Միացյալ աշխարհի քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի Հայաստանի ազգային կոմիտեն և «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը hունվարի 25-ին՝ ժամը 11.00-ին կկազմակերպեն «Բաց դռների օր» բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել UWC համակարգում:
«Բաց դռների օրը» կկայանա Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Փարամազ Ավետիսյան» մասնաշենքի «Աքյան» արվեստի սրահում։
Միջոցառումը հնարավորություն կընձեռի հանդիպելու UWC Հայաստանի ներկայացուցիչներին, «UWC Դիլիջան»-ի տնօրեն Ջոն Փադըֆութին և դպրոցի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդին։
Ջոն Փադըֆութը և Վերոնիկա Զոնաբենդը, ինչպես նաև UWC Հայաստանի անձնակազմի այլ ներկայացուցիչներ կպատասխանեն UWC դպրոցներին, այդ թվում` «UWC Դիլիջան»-ին վերաբերող բոլոր հարցերին, ինչպես նաև կներկայացնեն ընդունելության կարգը։
«UWC Դիլիջան» դպրոցը դռները կբացի ս.թ. կհանձնվի սեպտեմբերին` ընդունելով առաջին 90 աշակերտներին, որոնցից 10 Հայաստանից կլինեն: UWC Dilijan միջազգային դպրոցի աշակերտների 90 տոկոսը կսովորեն բարերարների կողմից հատկացված կրթաթոշակներով:
Եվս 11 հայաստանցի երեխաներ հնարավորություն կունենան սովորել UWC-ի համակարգի այլ երկրների քոլեջներում` Իտալիայում, Ուէլսում, Հոնկոնգում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Սինգապուրում, Հնդկաստանում:
Նմանատիպ նյութեր
2852 դիտում
17:43 08-03-2018
Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումներին այս տարի առաջին անգամ միացել էր «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը
1274 դիտում
17:23 05-06-2014
Արցախի նախագահը հանդիպել է «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի մի խումբ ներկայացուցիչների հետ
1341 դիտում
21:58 04-12-2015
«Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի անդամներն այցելեցին «UWC Դիլիջան» միջազգային դպրոց
Այս բաժնից
391 դիտում
14:53 18-10-2024
Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը
1090 դիտում
12:07 18-10-2024
Քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը