2500 դիտում
14:05 09-03-2018
ՀՔԱՎ: Զինծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող զորակոչիկը դատարանի որոշմամբ լրացուցիչ փորձաքննության կենթարկվի
2018 թ. փետրվարի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն նշանակել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմանը համաձայն չլինելու պատճառով զինծառայության չմեկնած զորակոչիկ Տ. Մ.-ի գործով:
Զինծառայությունից խուսափելու հիմքով 2016 թ. սեպտեմբերի 7-ին հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Տ. Մ.-ի ունեցած առողջական խնդիրների ուղղությամբ նշանակված դատաբժշկական փորձաքննություններով հիվանդության վաղեմությունը որոշել հնարավոր չի եղել, բայց և փաստվել է, որ այն առողջական խնդիրները, որոնց հիման վրա զորակոչիկը նախկինում տարկետում է ստացել, շարունակում են առկա լինել, և առողջության բարելավում չի նկատվել:
Չնայած դրան՝ վարույթն իրականացնող մարմինը, առանց դատաբժշկական եզրակացության հիման վրա ռազմաբժշկական փորձաքննություն նշանակելու, Տ. Մ.-ին մեղադրանք է առաջադրել և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան:
Ընդ որում՝ մեղադրական եզրակացության հիմքում այն նույն բժշկի ցուցմունքներն են, որը զորակոչիկին զինծառայությանը պիտանի է ճանաչել, և որի կայացրած որոշմանը համաձայն չի եղել զորակոչիկը:
Նմանատիպ նյութեր
3512 դիտում
23:42 12-05-2021
Առանց պատշաճ բուժզննություն անցնելու` զորակոչիկը ճանաչվել էր պիտանի զինծառայության համար՝ սահմանափակումով. ՀՔԱՎ
2467 դիտում
11:52 23-07-2022
Սինձո Աբեի սպանության մեջ կասկածվողը մինչեւ այս տարվա վերջ հոգեբուժական փորձաքննության կենթարկվի
2916 դիտում
16:17 25-02-2014
«Եզդի ճակոյի» քրոջ որդին դատահոգեբուժական փորձաքննության կենթարկվի
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին