Հայտարարվել է Սիրիայում Ան-26-ի կործանման հավանական պատճառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր լրատվամիջոցները հայտնել են Սիրիայում Ան-26 ինքնաթիռի կործանման հավանական պատճառը, որի արդյունքում զոհվել է 39 մարդ:
Մարտի 6-ին տեղի ունեցած ավիաաղետն ուսումնասիրող հանձնաժողովը վարկած է առաջ քաշել, որ ողբերգությունը տեխնիկական բնույթ ունի:
Մասնավորապես, լրագրողները պարզել են, աղետը կարող էր տեղի ունենալ օդանավի թևերի կարգավորիչների վնասման պատճառով: Ենթադրվում է, որ հենց այդ պատճառով էլ ինքնաթիռը կտրուկ սկսել է սուրալ դեպի գետինը՝ այդպես էլ չհասնելով մինչև «Հմեյմիմ» ավիաբազա և ընկնելով նրանից 500 մետր հեռավորության վրա:
Ռազմա-տրանսպորտային ավիացիայի փորձագետներից մեկը հայտնել է, որ վայրէջք կատարելից Ան-26-ի օդաչուների մոտ ինքնաթիռը կառավարելու խնդիրներ են ծագել:
«Կարգավորիչները բացելիս, նրանցից մեկը անհասկանալի պատճառներով պարզապես դուրս է թռել, որից հետո Ան-26-ը կտրուկ թեքվել է և դրանից հետո կորցնելով կառավարումը՝ մի քանի հարյուր մետրից վայր ընկնելով: