Հնդկաստանում ընձառյուծը հարձակվել է փողոցով անցնող տղամարդու վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հնդկաստանի Ինդաուր քաղաքի փողոցներից մեկում ընձառյուծը հարձակվել է տեղի բնակիչներից մեկի վրա: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Աղբյուրը նշում է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչպես է գիշատիչը հայտնվել խոշոր քաղաքի փողոցում:
Ընձառյուծի հարձակման պահը իր YouTube-ի էջում հրապարակել է Fox News գործակալությունը:
Միջադեպի վայր ժամանած մասնագետները քնեցրել են ընձառյուծին, որը մտել էր կառուցվող շինություններից մեկը, և տեղափոխել են կլինիկա:
Գիշատիչը ավելի ուշ վայրի բնության գիրկ է բաց թողնվել:
Նշվում է նաև, որ հարձակման ենթարկված տղամարդը չի տուժել: